Տառերի պուրակի մոտ մեքենաներ են բախվել. հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03։06-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, այրվում է ավտոքարշակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.), Ford Transit մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ. Ղ.) և մեկ այլ Ford Transit մակնիշի բեռնատար (վարորդ՝ Տ. Զ.), ինչի հետևանքով ավտոքարշակը և բեռնատարը բռնկվել են։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 04։15-ին։ Այրվել են ավտոքարշակի խցիկը և բեռնատարի բեռնախցիկը․ տուժածներ չկան։
22 Սեպտեմբեր, 2023 15:01
271
Մեր ձեռքի տակ են հայտնվել որոշ փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ
01 Հուլիս, 2025 00:09
Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
30 Հունիս, 2025 23:59
Թուրքիայում անտառային հրդեհների գործով ձերբակալվել է 10 մարդ
30 Հունիս, 2025 23:55