Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։
Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:
25 Սեպտեմբեր, 2023 03:53
725
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Չառլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի կեցավայր
18 Հունիս, 2025 17:19
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
15 Հունիս, 2025 21:46
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ
15 Հունիս, 2025 16:14