Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը։

Ծնողները փոքրիկին Լուսե են անվանակոչել՝ որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին:

Ինչպես հայտնում են բժշկական կենտրոնից, երեխան ծնվել է առողջ՝ 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։

Լուսեն ընտանիքի 2-րդ զավակն է, տանը նրան է սպասում ավագ քույրը:

Մանգասարյանների ընտանիքը բնակվել է ԼՂ Մարտունու շրջանում, որտեղից էլ բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում։

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և կենտրոնի անձնակազմը սիրով շնորհավորում են փոքրիկ Լուսեի լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում նրան լուսավոր ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք:

Նշենք, որ Արտաշատի բժշկական կենտրոն 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ դիմել են ԼՂ-ից բռնի տեղահանված 4 հղիներ, որոնք գտնվում են մեր բժիշկների հետագա հսկողության և հոգատարության ներքո։

967