Սիսիան-Անգեղակոթ ճանապարհին երեք մեքենա է բախվել. ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ և զոհ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107», Mercedes-Benz և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների՝ կան զոհ և տուժածներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
11 Հոկտեմբեր, 2023 23:56
441
Հանձնարարել եմ խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին. ՏԿԵ նախարար
17 Հուլիս, 2025 16:26
Մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքները
15 Հուլիս, 2025 10:27
Նշանակումներ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում. գործադիր տնօրենը խորհրդակցություն է անցակցրել
14 Հուլիս, 2025 17:28