Էրդողանը բանակցություններ կվարի Շոլցի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 17-ին Բեռլինում կհանդիպեն, լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի փոխներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Դաշնային կանցլերը հաջորդ ուրբաթ կանցլերի գրասենյակում կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին»,- ասել է Հոֆմանը ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում, հավելելով, որ կողմերը կքննարկեն «քաղաքական թեմաների լայն շրջանակ»:
Նրա խոսքով, կողմերը կքննարկեն տարածաշրջանային քաղաքական թեմաներ, կբարձրացնեն երկկողմ ասպեկտները, ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերը, ինչպես նաև կանդրադառնան միգրացիոն խնդիրներին։
Նշվում է նաեւ, որ մինչ կանցլերի հետ բանակցությունները Թուրքիայի նախագահին կհյուրընկալի նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
10 Նոյեմբեր, 2023 20:43
481