Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու Է նաև Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակը:

Նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ խնդրին՝ նշելով.

«Կարևոր է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Ժամանակն է դա անելու»,- ասել է նա:

580