Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անպարտաճանաչ աշակերտի նման երդմնակալությունից ուշացած, իշխանափոխության մասին հառաչող նորաթուխ պատգամավորը պետք է գիտակցի, որ եթե մանդատով հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից, ապա քաղաքական պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի։

Վերջինիս թիմակիցներն արդեն մի քանի անգամ անցել են այդ ճանապարհով ու պետք է լավ իմանան, որ վերջաբանը միշտ տխուր ու ցավոտ է լինում։

Իսկ սեփական երդմնակալությունից ուշանալը պարզ արտացոլում է անձի վերաբերմունքը իր իսկ ստանձնած մանդատի ու պետության հանդեպ»։

670