Էրդողանը սպառնացել է Իսրայելին՝ հիշեցնելով Հայաստանի օրինակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կհիասթափվի Մերձավոր Արևելքի հակամարտությունից, ինչպես Հայաստանը ավելի վաղ ղարաբաղյան հակամարտությունում։
«Մեր հողերը հետ բերելու երազանքները տարիներ շարունակ հետապնդելուց հետո Հայաստանը ղարաբաղյան պատերազմում դասը ստացավ և տեղը դրվեց։ Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Եվ հետևաբար, ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
15 Նոյեմբեր, 2023 18:37
428