
Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է M51.3 հեռահար բալիստիկ հրթիռը՝ մեծացնելով վստահությունը Ֆրանսիայի միջուկային զսպման հնարավորությունների նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Հրթիռն արձակվել է Ֆրանսիայի հարավարևմտյան Բիսկարոսում գտնվող ֆրանսիական բանակի հրթիռային զորավարժարանից և ընկել Հյուսիսային Ատլանտյան օվկիանոս՝ «առափնյա գծից հարյուրավոր կիլոմետր հեռու», - ասել է նախարարությունը՝ լրացուցիչ մանրամասներ չներկայացնելով:
«Թռիչքը հաստատել է հրթիռի զգալի կատարելագործումը, որը կնպաստի առաջիկա տասնամյակների ընթացքում օվկիանոսային զսպման գործում Ֆրանսիայի նկատմամբ վստահության ամրապնդմանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
M51.3 հրթիռը M51-ի արդիականացված տարբերակն է՝ «ծով-երկիր» եռաստիճան ռազմավարական բալիստիկ հրթիռ, որը նախատեսված է ֆրանսիական նավատորմի սուզանավերից արձակելու համար:
Նոր M51.3 հրթիռը, որը սպառազինությանը կհանձնվի 2025 թվականին, մշակվել է ArianeGroup ավիատիեզերական ընկերության կողմից, որը Airbus-ի և ֆրանսիական Safran պաշտպանական խմբի համատեղ ձեռնարկությունն է:
M51-ի առաջին փորձնական արձակումը եղել է ցամաքային բազայից 2006 թվականին, իսկ սուզանավից՝ 2010 թվականին, երբ այն շահագործման հանձնվեց:
[#Dissuasion] Tir d’essai réussi pour le missile #M51
— Direction générale de l'armement (@DGA) November 18, 2023
La DGA a coordonné et de conduit avec succès un tir d’essai de missile M51 sans charge militaire depuis son site de Biscarrosse.
Il s’agissait du 1er tir d’un missile #M51 en version M51.3.#NotreDéfense @Armees_Gouv pic.twitter.com/pqZy2LJLxD