ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանից հեռացած ԼՂ-ից բռնի տեղահանվածների 40 տոկոսը նորից հետ է վերադարձել Հայաստան։

Սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից Հայաստան 108 հազար բռնի տեղահանվածներից 10.929-լքել են Հայաստանը, բայց նրանցից 4303-ը կրկին հետ են վերադարձել Հայաստան։

Սրանք զուտ թվեր չեն, այլ ի ցույց են դնում Հայաստանի կառավարության վարած հետևողական քաղաքականությունը՝ ամեն ինչ անել, ապահովել ամեն պայման, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ստիպված չլինեն լքել Հայաստանը։
Հուսով եմ՝ առաջիկայում Հայաստանը լքած 6626 ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կվերադառնան Հայաստան։ Քանզի Հայաստանը բոլորիս հայրենիքն է։

Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»։

918