Կենսական անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը լինի անկախ ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տնտեսապես։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Նա նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանները, արտաքին քաղաքական վայրիվերումները չպետք է տնտեսական կապանքների մեջ դնեն Հայաստանին։

«Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ ժամանակ փորձ է արվում օգտագործել Հայաստանին քաղաքական կախվածության մեջ գցելու համար, այն՝ ինչի դեմ պայքարում ենք։

Հայաստանը պետք է լինի քաղաքականապես ինքնիշխան, տնտեսապես՝ անկախ։

Եվ հենց սրա համար է կարևորում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման «Խաղաղության խաչմերուկն» ու հայկական արտադրանքի սպառումը։

 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանին տալու է նոր ճանապարհներ, նոր կոմունիկացիաներ ու հնարավորություններ ապրանքաշրջանառության, սեփական արտադրանքի արտահանման ու տնտեսության զարգացման համար։

 Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի սպառումը խթանելու է դրա արտադրությունը, Հայաստանի տնտեսությունը»,- գրել է Չախոյանը։

417