Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը 2023 թվականի ընթացքում անսովոր բարձր է մնացել՝ գերազանցելով ռեկորդները ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հայտնում է Copernicus մոնիտորինգի եվրոպական ծառայությունը:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարևոր գործոն, որը պայմանավորեց օդի անսովոր ջերմաստիճանը 2023 թվականի ընթացքում, օվկիանոսի մակերևույթի աննախադեպ բարձր ջերմաստիճանն էր։

Ծովի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամենաբարձրն է եղել տարվա այս եղանակի համար»,- ասվում է ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարում:

Այս երևույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլեւ տեղումների օրինաչափության վրա։

1500