
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ելիսեյան պալատը մենաբանել է, թե ինչ է վերցրել Մակրոնը սեղանից ու թաքցրել։ Ըստ նրանց տարածած հայտարարության՝ սպիտակ փաթեթը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինա ուղևորվող գնացքում թաքցրել է, ընդամենը անձեռոցիկ է և թմրանյութ չի պարունակում։
Նշենք, որ երեկ համացանցում տարածվել ու լայն քննարկումների առիթ է դարձել մի տեսանյութ գնացքից, որով Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուղևորվում էին Կիև։ Նրանք նստած են եղել սեղանի շուրջ, երբ լրագրողները սկսել են նկարահանել քաղաքական գործիչներին: Այդ պահին Մակրոնը սեղանից վերցրել է ճմռթված սպիտակ փաթեթ, իսկ Մերցը վերցրել է ինչ-որ մեկ այլ առարկա: Այս կադրերի հրապարակումից հետո համացանցում հայտնվել են մեկնաբանություններ, որ Մակրոնը կարող էր կոկաին թաքցնել այդ փաթեթում: