Հայաստանի սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 %-ով
Հայաստանի սպառողական շուկայում դեկտեմբերին՝ նախորդ տարվա համեմատ գնանկում է գրանցվել։ Ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 0,6 տոկոսով նվազել են։ 12-ամսյա կտրվածքով սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 տոկոսով։
Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում՝ 8.4 տոկոս։ Հագուսի ու կոշիկի ապրանքախմբում 1.7 տոկոս գնաճ է գրանցվել, տրանսպորտը 5.5 տոկոսով է աճել, 4 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուանոցների ոլորտը։
Նախորդ՝ նոյեմբեր ամսվա համեմատ՝ դեկտեմբերին 0,9 տոկոս է գնաճ արձանագրվել։ Սննդամթերքը նոյմբերի համեմատ թանկացել է 2 տոկոսով։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։
29 Հունվար, 2024 15:42
1674
Հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
02 Հոկտեմբեր, 2025 19:29
Կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն․ ՍԱՏՄ-ը՝ դեպի ՌԴ արտահանման արգելքի մասին
26 Հուլիս, 2024 14:23
Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 4.9%
18 Հունվար, 2021 13:41