Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև կայացած հանդիպումը բովանդակալից էր և տևեց մոտ երեք ժամ՝ նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, անշուշտ, բովանդակալից էր. մենք նստեցինք երեք ժամ, գուցե մի փոքր ավելի»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ուիթքոֆի Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ մոտ ապագայում որևէ պայմանավորվածություն չկա։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի մեկ այլ հատուկ դեսպանորդ՝ Ջարեդ Քուշները, հեռակա կարգով միացել է զրույցին։

62