Էջմիածնում ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է՝ վնասելով հարակից շենքի պատուհաններն ու այլ ավտոմեքենաներ (լուսանկերներ)
Մարտի 8-ին, ժամը 06:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի թվով 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:


08 Մարտ, 2024 14:22
720
Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում
11 Ապրիլ, 2026 16:28
Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը
03 Ապրիլ, 2026 10:14
Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
02 Ապրիլ, 2026 13:07
Խոշոր պայթյուն՝ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում․ տեսանյութ
29 Հոկտեմբեր, 2026 19:46
Պայթյուն՝ Աթենքի պատմական կենտրոնի շենքերից մեկում. կան վիրավորներ
25 Սեպտեմբեր, 2026 21:22
Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր
25 Օգոստոս, 2026 18:10