Իրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

313