Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն․ շախմատի ԵԱ
Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը:
Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիներից տպավորիչ հաղթանակ է տարել Սուսաննա Գաբոյանը։ Նա առավելության է հասել աշխարհի 10-րդ չեմպիոնուհու, 45-ամյա բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ:
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն այս տուրում պարտվել է իսրայելցի Ռոնիտ Լևիթանին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել ադրբեջանցի Այան Ալահվերդիևայի հետ, Մարիամ Մկրտչյանն էլ հունգարացի Զուսաննա Տերբեի հետ:
Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 2,5-ական միավոր, իսկ Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ 2-ական միավոր:
23 Ապրիլ, 2024 23:54
1707
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին
27 Սեպտեմբեր, 2026 17:46
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում
15 Օգոստոս, 2026 11:06
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10 Օգոստոս, 2026 09:41
Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան
21 Հոկտեմբեր, 2026 14:41
Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում
19 Հոկտեմբեր, 2026 18:08
Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ
17 Հոկտեմբեր, 2026 18:11