ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց շարժում չի արձանագրել
ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել, ասված է առաքելության X-ի էջում։
Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
31 Մարտ, 2024 20:38
931
ԵԽ Միջազգային առևտրի կոմիտեն կողմ է քվեարկել Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03 Սեպտեմբեր, 2026 14:31
Ռուսաստանը և Հայաստանը համաձայնության են եկել երկխոսություն վարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շուրջ․ Պուտին
02 Սեպտեմբեր, 2026 10:18
Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ
25 Օգոստոս, 2026 19:26