Մոլուկա ծովում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 177 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 101 հազար մարդ։ Օջախը գտնվել է 39 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

311