Երևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 20-ին` ժամը 21։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ):
Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
21 Օգոստոս, 2025 10:05
93
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին
21 Օգոստոս, 2025 11:06
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր
21 Օգոստոս, 2025 10:21
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը
20 Օգոստոս, 2025 23:40
Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին
20 Օգոստոս, 2025 10:47
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
12 Օգոստոս, 2025 18:42
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
07 Հուլիս, 2025 19:33