Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բանակում արձանագրված մահվան և ինքնասպանության դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Որևէ մեկը չի ժխտում դրանք, բայց կարևորն այն է, որ պետությունը բոլոր մակարդակներում փորձում է շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ամեն ինչ անել, որպեսզի մենք նվազագույնի հասցնենք և առհասարակ վերացնենք դրանք»,- ասել է Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ խնդրի լուծման ուղղությամբ պետությունն աշխատում է տարբեր մակարդակներում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ նկատել է՝ նման դեպքերի պատճառները տարբեր են։

«Չեք կարող բոլոր դեպքերը մեկ հարթության վրա դնել, պատճառները տարբեր են։ Կան միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում, կան ֆինանսական հարցերի արդյունքում, կան առողջական խնդիրների արդյունքում, կան ծառայությունից դուրս առողջական հանգամանքներում, ճանապարհատրանսպորտային պատահարներով։ Ինքնասպանությունների համար կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։ Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետեւ կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան»,- ասել է Ասրյանը։

128