Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները։
Կարևորվել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում ձևավորված համագործակցության խորացումը։
Անդրադառնալով Հայաստանում շինարարության մեծ ծավալներին՝ դեսպանն ընդգծել է, որ իրանական ընկերությունները սարքավորումների, նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը պատրաստ են ներդնել հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրերում։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։