94 տարեկանում մահացել է հայտնի իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
94 տարեկանում մահացել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասը։ Նրա մահվան մասին հայտնել է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով ռեժիսորի կնոջն ու երեխաներին։
Նշվում է, որ Բրասը մահացել է նոյեմբերի 4-ի առավոտյան Հռոմում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Հարազատները մտադիր են հուղարկավորության արարողությունն անցկացնել ընտանեկան նեղ շրջանակում։
Տինտո Բրասը ծնվել է 1933 թվականի մարտի 26-ին Միլանում։ Ավարտել է իրավաբանական քոլեջը, այնուհետև տեղափոխվել Փարիզ, որտեղ աշխատել է կինեմատոգրաֆիային նվիրված աշխարհի խոշորագույն արխիվներից մեկում՝ Cinematheque Française-ում։
Նրա հայտնի ֆիլմերից են «Կալիգուլա» (Caligula, 1979), «Կիտիի սրահը» (Salon Kitty, 1976), «Բանալի» (The Key / La chiave, 1983):
04 Նոյեմբեր, 2026 16:50
58
Իտալացի գործիչները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին
25 Մարտ, 2021 01:18
Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22 Փետրվար, 2026 16:22
Մահացել է կինոռեժիսոր Արա Խանջյանը
24 Օգոստոս, 2025 17:15
BBC-ի փայլուն հոդվածը հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Փարաջանովի մասին
10 Հունվար, 2024 16:18