Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկել է, որ Եվրամիությունը երկխոսություն սկսի հանրապետության հետ՝ ընդ որում՝ ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակային ձևաչափով։
«Մեր առաջարկն է՝ բաց, հրապարակային քննարկում ծավալել բոլոր հարցերի շուրջ։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ցանկանում ենք տեսնել Վրաստանն ավելի զարգացած և ավելի ժողովրդավարական»,- չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է նա։
Միաժամանակ, Կոբախիձեն լավատեսություն է հայտնել, որ Եվրամիության մոտեցումը Վրաստանի նկատմամբ կփոխվի՝ ուղղվելով դրական հարաբերությունների հաստատմանը։
«Մենք լի ենք լավատեսությամբ և հավատում ենք, որ Եվրամիության վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի դեպի լավը։ Մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը՝ պահպանելով մեր արժանապատվությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է վարչապետը։