Ռուսաստանցի գեղասահորդների զույգը մտադիր է ներկայացնել Հայաստանը
Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք հանդես են գալիս զուգասահքում, մտադիր են փոխել մարզական քաղաքացիությունը և ներկայացնել Հայաստանը: Այս տեղեկությունը հայտնում է All news, from the world of figure skating-ը:
Նախորդ տարի նրանք Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիում գրավել էին 5-րդ տեղը: Հակոբովան, որը հայուհի է, 20 տարեկան է, Ռախմանինը՝ 25: Զույգը մարզվում է Սոչիում, Ֆյոդոր Կլիմովի մոտ:
31 Մայիս, 2024 12:03
420