Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում անասնակեր է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել  է, որ գյուղի Արածանիի փողոցի անասնագոմերից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 18:33-ին։ Այրվել է մոտ 1200 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Երվանդաշատի հենակետի կամավորները, ներգրավվել  է 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:

61