Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովը չի ավարտվի խաղաղության համաձայնագրերի ստորագրմամբ, քանի որ դրանում Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն լինի, հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։

Շվեյցարիայի իշխանությունները նախատեսում են հունիսի 15-16-ը Բյուրգենստոկ հանգստավայրում Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս անցկացնել։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները դրան չեն մասնակցի։

«Մեզ պարզ է, որ խաղաղության համաձայնագիր չենք ստորագրի կոնֆերանսից հետո։ Խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պահին դա հնարավոր չէ»,- ասել է Ամհերդը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը:

519