«ՎԱԶ 2107»-ը «Բոչկի ձոր»-ի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ընկել ձորը․ կա վիրավոր

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում 34-ամյա Հովհաննես Ենգիբարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, Ծղուկ-Գորհայք հատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ․ Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
21 Հունիս, 2024 01:54
940
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր
02 Օգոստոս, 2025 16:01
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
27 Ապրիլ, 2025 16:55
Արարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած
05 Ապրիլ, 2025 15:00
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում
07 Հուլիս, 2025 18:11
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ
16 Հունիս, 2025 20:14
Ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը
27 Փետրվար, 2025 21:22