Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը վճռական պատասխան կտա իր անվտանգությանը սպառնացող սպառնալիքին, եթե G7 երկրները և ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի կոչով Չինաստանի վրա մաքսատուրքեր սահմանեն ռուսական նավթի ներմուծման համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ։

«Եթե ՉԺՀ-ի օրինական իրավունքներն ու շահերը խախտվեն, Չինաստանը, անշուշտ, վճռական հակազդեցություններ կձեռնարկի և անսասան կերպով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգության և զարգացման շահերը», - ասել է դիվանագետը։

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպել է G7 երկրների ղեկավարների հետ։ Financial Times-ի տվյալներով՝ նա առաջարկել է Չինաստանի և Հնդկաստանի համար Ռուսաստանից նավթի գնման մաքսատուրքերի բարձրացում սահմանել 50-100%-ով։

71