Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«Ես ուրբաթ օրը կխոսեմ նախագահ Սիի հետ։ Հարաբերությունները մնում են շա՜տ ամուր», - գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունների հանդիպումը Եվրոպայում հաջող է անցել։

«Համաձայնության են եկել նաև «որոշակի» ընկերության վերաբերյալ, որը մեր երկրի երիտասարդները իսկապես ցանկանում էին փրկել։ Նրանք շատ ուրախ կլինեն», - գրել է նա։

123