Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտենը հայտնել է, որ մտադիր է արձակուրդի գնալ երեք ամսով, իսկ հետո սկսել աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Ես ի սկզբանե սա չէի փնտրում, սակայն այն, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայում, ընդհանուր անկայուն իրավիճակը աշխարհում և շատ մարդկանց կարծիքները, թե՝ ես կարող եմ դա անել, այս ամենը չկարողացա մի կողմ դնել, և, իհարկե, սա աներևակայելի հետաքրքիր աշխատանք է»,- ասել է Ռյուտենը NOS հեռուստաընկերությանը` մեկնաբանելով իր առաջիկա աշխատանքը ՆԱՏՕ-ում:

Յենս Ստոլտենբերգը, որը 2014 թվականից զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, պետք է լքեր իր պաշտոնը 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները գագաթնաժողովի ժամանակ որոշեցին երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ը։ Այնուհետև այս մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով։ Այսպիսով, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։

354