Դոնալդ Թրամփը խայտառակություն է անվանել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաները վրդովված են «Վերջին ընթրիքի» ծաղրապատկերի պատճառով։ Թրամփն ասել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ 2028-ին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ և կարողանար ազդել կազմակերպիչների վրա, թույլ չէր տա, որ ծաղրի ենթարկվեն քրիստոնեական արժեքները։
«Ես լայնախոհ մարդ եմ։ Բայց այն, ինչ նրանք արեցին Փարիզում Օլիմպիադայի բացմանը, խայտառակություն էր»,- ասել է Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ եթե հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա թույլ չի տա կազմակերպիչներին նման բան կազմակերպել 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լոս Անջելեսում։ «Մենք նման Վերջին ընթրիք չենք ունենա»,- ասել է հանրապետականը Fox News-ի հաղորդավարին։