Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օդային տարածքը Հայաստանի հինգերորդ սահմանն է, որը մեր երկիրը կապում է աշխարհի հետ։ Այս առումով Հայաստանի համար չափազանց կարևոր և մեծ դեր ունեն ավիափոխադրողները հատկապես՝ ազգային ավիափոխադրողները։ Ցավոք սրտի, ազգային ավիափոխադրողների նկատմամաբ պետական ուշադրությունը ցածր մակարդակի վրա է։ Մինչդեռ ազգային ավիափոխադրողների դերն ու կարևորությունը չպետք է ստորադասվի կամ անտեսվի։
Պետությունն այսօր պետք է կանգնած լինի ազգային ավիափոխադրողի կողքին, կառավարությունը՝ պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի համաշխարհային երկնքում Հայաստանի ավիափոխարդողներն իրենց ամուր տեղն ունենան։
Այսօր Հայաստանում կա բավական հզոր հայկական մասնավոր ավիաընկերություն, որը ոչ միայն ապահովում է Հայաստանի հուսալի կապը աշխարհի հետ, այլև տնտեսական օգուտներ է բերում երկրին։ Սակայն ցավալի իրողությունն այն է, որ այսօր հայկական խոշոր ավիաընկերությունները պետական արտոնություններ գրեթե չեն ստանում։ Ավելին, պետությունն այսօր գերադասում է աջակցել օտարերկրյա ավիաընկերություններին, իսկ ավիաշուկայում լուրջ հաջողություններ գրանցած հայկական ավիաընկերությունը բացառապես սեփական միջոցներով է մրցում օտարերկրյա ավիափոխադրողների հետ և առաջ է շարժվում առանց պետության աջակցության։
Հայաստանը աշխարհի այն եզակի պետություններից է, որը չունի ծովային սահման։ Հայաստանն այսօր նաև այն միակ երկրներից է, որը ունի չորս ցամաքային սահման և որոնցից երկուսը փակ են։ Այս իրավիճակում ավելի է կարևորվում Հայաստանի օդային սահմանը, որը մինչև երեկ վերհասկվում էր օտար երկրի սահմանապահ ծառայությունների կողմից։ Այսօրվանից Հայաստանի օդային սահմանը գտնվելու է Հայաստանի լիարժեք հսկողության տակ և Հայաստանի կապը աշխարհի հետ իրականացվելու է սեփական ուժերով։
Ավիացիան դառնում է Հայաստանը աշխարհին կապող միակ հուսալի կամուրջը և այս առումով մեծ դեր են ունենալու ավիոփոխարդողները, հատկապես ազգային, հայկական ավիափոխադրողները։ Ի դեպ, եթե նման իրավիճակ լիներ 2020 թվականի պատերազմից առաջ և ունենայինք ազգային ավիափոխադրողներ, ապա 44 օրյա պատերազմի օրերին գուցե Հայաստանն անհամեմատ ավելի բարենպաստ դիրքերում լիներ։ Բայց ունենք այն ինչ ունենք։
Այսօր արդեն պետք է ուշադրությունը կենտրոնացնել նոր իրողությունների վրա։ Իսկ նոր իրողությունների գլխավոր բաղադրիչը ազգային ավիափոխադրողների զարգացումն է, տեղական ավիաշուկայի զարգացումը։
Ցավոք, մինչև այս պահը պետությունը դեռ լուրջ ուշադրություն չի դարձնում հայկական, ազգային ավիափոխադրողների ոլորտի վրա։
Աղբյուրը՝ zarkerak.am