Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 1-ին այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։

Նախարարը Արտավազդ Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին։ Խոսվել է ձեռքբերումներից, աճի հնարավորություններից, մարտահրավերներից: Մինասյանն անդրադարձել է նաև ընկերության գործարկած նոր գործիքներին և դրանց հնարավորություններին:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության կողմից ոլորտային ընկերությունների համար իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել դրանցում հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Քննարկվել է նախարարության նախաձեռնությամբ մեկնարկելիք միջազգային աքսելերացիոն ծրագիրը:

337