Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է TRIPP շրջանակային համաձայնագրին՝ նշելով. «Փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը ենթակառուցվածքների մասով կիրառվում է 8 անգամ, որպեսզի էլի շահարկումներ չլինեն՝ «հաստատվում է ՀՀ ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ»։
Նրա խոսքով՝ այս պահին ընթանում է նախագծի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրություն. «Նաև առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ որոշ բաներ կարելի է անել մինչև նաև ընկերության հիմնումը և կանոնադրության հաստատումը»,- հավելել է ԱԳՄԱ նախարարը։
Նախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։