Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ չէ, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին համատեղ ստորագրեն փաստաթղթեր։

«Պետք չէ, որ նրանք նույն սենյակում լինեն։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են դա կազմակերպել այլ կերպ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին։

«Ինձ համար միևնույն է, թե ինչպես է դա արվում»,- հավելել է նա։

Նա նաև շեշտել է, որ ուկրաինացի ժողովուրդը, հավանաբար, չի հանդուրժի հետագա ռազմական գործողությունները, ուստի Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնության գա։

Թրամփը շեշտել է, որ եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների բնակիչները հոգնել են Ուկրաինայում տիրող հակամարտությունից։ 

«Եվրամիությունը բավականին շատ գումար ունի, չնայած պետք է ասեմ, որ նրանք հոգնել են դրանք ծախսելուց»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին։

 

80