Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կուրսկի շրջանում ամերիկյան զենքի կիրառմամբ հարվածներ հասցնելը համապատասխանում է ԱՄՆ քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Այո, դա համապատասխանում է մեր քաղաքականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում համարում է «այս տարածաշրջանի հարձակումներից պաշտպանվելու գործողություններ», ինչը «տեղավորվում է ԱՄՆ քաղաքականության մեջ»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Մոսկվային կամ Ռուսաստանի մեկ այլ քաղաքին, եթե տեղեկություններ հայտնվեն այնտեղից ենթադրյալ հարձակման մասին, Սինգհը պնդել է, որ Միացյալ Նահանգները «դեռևս չի աջակցում (ամերիկյան զենքով) ռուսական տարածքի խորքերին հարվածելուն»: