Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
-սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը սննդի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը,
-պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել,
-սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: