Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին շրջանում մամուլից տեղեկանում ենք, որ այս կամ այն հանրային նշանակության գույքերը (դրանք կլինեն մարզադաշտեր, նախկինում պետական կառույցներ), որոնք անկախացումից հետո այս կամ այն ճանապարհով անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ եւ, ցավոք արտի, դրանց մեծ մասը օտարված է եւ այդ շենք-շինությունների փոխարեն այս պահին կառուցված են այլ շենք-շինություններ կամ ամայացած են ու թշվառ տեսք ունեն։ Այս մասին ԱԺ պետաիրական հանձնաժողովի նիստում ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։

«Ունենք նախնական տեղեկություններ, որ որոշ դեպքերում այս գույքերը նույնպես գնում են մասնավորեցման եւ օտարման։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ ավելիքան 27000 գույքի մասին է խոսքը, որ անկախացումից հետո մինչեւ մեր օրեր ավելի քան 27 հազար գույք իրավաբանական կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնավորեցվել են. որոշ դեպքերում այդ ՀԿ-ները գործել են թղթի վրա կամ իրական շահառուները եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ կամ նրանց ընտանիքի անդամներ»,- ասաց նա՝ օրինակ բերելով «Սպարտակ» մարզադաշտի օտարումը։

1368