Իրականացվում են միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատացման պատճառը պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, մինչ այդ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման, ՆԳՆ-ից հայտնեցին, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է ինքնազգացողությունը:
«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,- ասացին ՆԳՆ-ից:
04 Նոյեմբեր, 2026 23:40
127