Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի և ԱՄՆ-ի զորքերը երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստան նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: Այս մասին հայտնում է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Հնդկաստանի և Միացյալ Նահանգների «Yudh Abhyas» 20-րդ համատեղ զորավարժությունները սկսվել են Ռաջաստանի Մահաջանի ուսումնավարժական հրապարակում 2024 թվականի սեպտեմբերի 9-22-ն ընկած ժամանակահատվածում»,- նշել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Զորավարժություններին յուրաքանչյուր կողմից ներգրավված է մոտ 600 զինվորական։
«Համատեղ զորավարժությունների նպատակն է ուժեղացնել երկու կողմերի համատեղ ռազմական ներուժը՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- նշել են գերատեսչությունում: