Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

«Այսօր ՀՀ ԱԺ պատմության հիշարժան օրերից մեկն է, այն իմաստով, որ առաջին անգամ մեր երկրում անցկացվում է Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում, այն է՝ Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը»,- այս մասին Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները, ավելին, ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ ԱԺ-ն երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: 


«Դուք՝ մասնակիցներդ, պետք է պատրաստ լիեք ստանձնելու առաջնորդությունը և ակտիվ մասնակցույթուն ունենաք ձեր երկրների զարգացման մեջ: Մեր պարտքն է աջակցել ձեզ բոլոր հնարավոր միջոցներով: Դուք ունեք մեծ ներուժ՝ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն ու համարձակ եք, քան նախորդ սերունդները»,- եզրափակեց Սիմոնյանը:

214