Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «30x30․ Առաջնորդներ հանուն բնության և մարդկանց» բարձր մակարդակի միջոցառմանը, որը համախմբել է պետությունների և կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան ներկայացուցիչների, ՄԱԿ-ի և միջազգային գործընկերների։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

«Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահության անունից իմ ելույթում ընդգծել եմ, որ 30x30 գլոբալ նպատակի իրականացումն այլևս միայն հանձնառությունների մասին չէ։

Մինչև 2030 թվականը մնացել է չորս տարի, և անհրաժեշտ է ծրագրերից անցնել չափելի գործողությունների և իրական արդյունքների։

Ներկայացրել եմ նաև Հայաստանի COP17 նախագահության առանցքային նախաձեռնություններից Երևանի OECM գլոբալ դաշինքը, որի նպատակն է ամրապնդել միջազգային համագործակցությունը և արագացնել 30x30 թիրախի գործնական իրականացումը։

Մեր ուղերձը հստակ է՝ առաջիկա տարիները պետք է դառնան արագացված իրականացման ժամանակաշրջան։

Հավակնությունից՝ իրականացման։

Հանձնառություններից՝ չափելի առաջընթացի։

Գործենք հանուն բնության»,- գրել է նա։

91