Կյանքից հեռացել է հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում մահացել է ռուսաստանցի հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն։
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, Նիկոլայ Սվանիձեն մահացել է Մարշալ Վասիլևսկու փողոցի իր բնակարանում։ Նա 69 տարեկան էր։
Սվանիձեն կանգնած էր ռուսական հեռուստատեսության ստեղծման ակունքներում։ Եղել է հասարակական-քաղաքական հաղորդումների հեռուստահաղորդավար, որոշ ժամանակ եղել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության նախագահ։
Սվանիձեն հայտնի է որպես հեռուստալրագրող և պատմաբան։ Նա վարել է «Մանրամասներ», «Պատմական տարեգրություններ Նիկոլայ Սվանիձեի հետ», «Պատմական ընթացք» հեռուստահաղորդումները։
Վերջին տարիներին Նիկոլայ Սվանիձեն ծանր հիվանդ էր՝ նրան ախտորոշվել էր ուղեղային իշեմիա։
12 Սեպտեմբեր, 2024 11:14
407