Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Աթենքում անցկացված ըմբշամարտի աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովի հետ և 7:6 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել: Մոսեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8:3 հաշվով առավելության է հասել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Զուբայիր Բագիլովի նկատմամբ, քառորդ եզրափակչում նա 9:7 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Օմեր Գյուլին, սակայն կիսաեզրափակչում 5:5 հաշվով է ավարտել ԱՄՆ ներկայացնող ըմբիշի հետ գոտեմարտն ու պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայաստանի թիմի կազմում Մ17 տարեկանների ԱԱ-ին մասնակցել են նաև Լևիկ Ավետիսյանը (45 կգ), Դավիթ Բալեյանը (48 կգ), Մհեր Հակոբյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Համլետ Անտոնյանը (60 կգ), Ավետ Բոյմուշակյանը (65 կգ), Վաչե Ասլանյանը (80 կգ), Ավետ Ենգոյանը (92 կգ) և Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Աթենքում անցկացված աշխարհի առաջնությունում:

65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ 55 կգ քաշային Մարատ Աճեմյանն ու 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը կանգնել էին պատվո հարթակի երրորդ աստիճանին:

164