Հայտնաբերվել է Գետքում ջրահեղձ եղած հովվի դին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին՝ ժամը 14։47-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին:
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
04 Օգոստոս, 2025 22:27
121