Քոբայրավանքում իրականացվում են վերականգնման, նորոգման և հնագիտական ուսումնասիրություններ․ ԿԳՄՍՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ վերջին տարիներին Քոբայրավանքում իրականացվում են վերականգնման, նորոգման և հնագիտական ուսումնասիրությունների ծրագրեր։
Այս մասին տեղեկացնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
2022-2023 թթ. ընթացքում Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքների համար հատկացվել է շուրջ 98 միլիոն դրամ։ 2024-2025 թթ. երեք մատուռների տանիքածածկերի նորոգման աշխատանքներն իրականացվել են մոտ 41 միլիոն դրամի շրջանակում։
Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի պեղումների համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է մոտ 17 միլիոն դրամ, իսկ վերականգնման նախագծի համար՝ ևս 10 միլիոն դրամ։
04 Օգոստոս, 2025 21:32
96