Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանցավորության մակարդակը Հայաստանում աճել է, թե՞ ոչ, քանի որ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցեր են բարձրաձայնվել հանցավորության մակարդակի վերաբերյալ և պատգամավորների վիճակագրության վերլուծությունը եղել է այն, որ ՀՀ-ում հանցավորության մակարդակը էականորեն աճել է և շարունակում է աճել:

 

«Հարցերը, որոնք ուղղում էին պատգամավորները, ենթադրում եմ, հիմնված էին 2023 թվականի մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացված տվյալների հիման վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված, բայց 2024 թվականի առաջին կիսամյակում ունենք նվազում»,- ասաց ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը:

 

Վարչապետն իր խոսքում նշեց, որ  «44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ»,  նաև նշելով, որ երկրում  օրինական զենքի քանակն է շատացել:

 

«Մի հարմար առիթով ճիշտ կլինի, որ մենք տեսնենեք, թե առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների զենքի կիրառման քանի տոկոսն է իրականացվել օրինական և քանի տոկոսը ապօրինի զենքով»,- ասաց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

340