Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ լավագույն բուժումը կանխարգելումն է:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է:
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ լավագույն բուժումը կանխարգելումն է:
Գործոններ, որոնք թույլ կտան պահպանել թոքերի առողջությունը.
Թարմ և մաքուր օդ: Հաճա՛խ օդափոխեք փակ տարածքները, տանը պահե՛ք օդը խոնավեցնող սարքեր: Եվ, իհարկե, չենք մոռանում հաճախ զբոսնել մաքուր օդում:
Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը: Բերանի և քթի առողջությունը և անձնական խնամքն ազդում են օրգանիզմի վարակներին դիմակայելու ունակության վրա:
Ճիշտ շնչառություն և շնչառական վարժություններ: Շնչե՛ք քթով: Քթի միջոցով ներշնչվող օդը մաքրվում է վնասակար միկրոօրգանիզմներից և փոշուց:
Առողջ ապրելակերպ: Առողջ և բալանսավորված սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վատ սովորություններից հրաժարվելը, առաջնահերթ ծխելը թողնելը մարմնի և հոգու առողջության գրավականն են:
Վիրուսային համաճարակի ժամանակ խուսափե՛ք հասարակական վայրերից: Կրե՛ք դիմակ, պատվաստվե՛ք։
Նվազեցրե՛ք կենցաղային քիմիական նյութերի, տարբեր քիմիկատների և ներկերի հետ աշխատանքը: